ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը նվաճեց բրոնզե մեդալ:
60 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը մրցեց Հունգարիան ներկայացնող Էրիկ Տորբայի հետ և 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ:
Հունգարացի ըմբիշը միավոր վաստակեց միայն Ղարիբյանի պասիվության համար:
Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել գերմանացի Աբդոմոհամադ Պապիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Եվրոպայի չեմպիոնը 3:2 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Պրիդոն Աբուլաձեին, իսկ կիսաեզրափակիչում 1:10 հաշվով պարտվել էր 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Էդմոնդ Նազարյանին։
Վերջինս եզրափակիչում պարտվեց թուրք Քերեմ Քամալին և դարձավ արծաթե մեդալակիր։