ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արքայազն Չարլզը և նրա կինը՝ դքսուհի Կամիլան նախօրեին այցելել են EastEnders ֆիլմիի նկարահանման հրապարակ՝ հանդիպելու BBC-ի երկարամյա հանրաճանաչ դրամայի դերասանական կազմի հետ, տեղեկացնում է people.com-ը։
Թագավորական զույգը հետևել է, թե ինչպես են դերասանները նկարահանում իրենց ընտանիքին վերաբերող տեսարանները։ Իրենց այցի ընթացքում Չարլզը և Կամիլան զրուցել են դերասանական կազմի հետ։
Չարլզը անսպասելիորեն առաջարկել է իր վերարկուն դերասանուհի Լետիտիա Դինին, երբ նկատել է, որ նա մրսում է։
«EastEnders-ի նկարահանումները ինձ համար ավելի առանձնահատուկ դարձան, երբ արքայազնը ինձ հանձնեց իր վերարկուն, նա իսկական ջենթլմեն է», - լրագրողների հետ կիսվել է դերասանուհին։
Տաբլոիդները մինչ այդ չարախնդում են, որ արքայազնը սիրահետել է դերասանուհուն՝ կնոջ աչքի առաջ։ Արքայադուստ Դիանայի երկրպագուները հավատում են, որ կարման վերջապես եկել է Կամիլայի հետևից․ երկար տարիներ շարունակ ամուսնացած տղամարդու հետ կապ ունեցած կինը իր մաշկի վրա զգացել է՝ ինչ տհաճ է դա։