Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հետ միասին անում է հնարավորը․ Արտակ Բեգլարյան

Բեգլարյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է համազգային համախմբում և Արցախի բոլոր բնակիչների մասնակցությունը հայրենիքի պաշտպանունակության շարունակական բարձրացման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ և հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի լրատվականը։
Բեգլարյանը շփվել է բնակիչների հետ, ներկայացրել պետական ծրագրերը՝ դպրոցաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման հարցերում:
Նա բնակիչների հարցերին ի պատասխան անդրադարձել է Արցախի անվտանգային, ներքին և արտաքին օրակարգերին վերաբերող մի շարք հարցերի:
Արտակ Բեգլարյանը այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ
Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ կառավարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի օժանդակությամբ, անում և անելու է հնարավորը՝ քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համազգային համախմբում և Արցախի բոլոր բնակիչների մասնակցությունը հայրենիքի պաշտպանունակության շարունակական բարձրացման ուղղությամբ: