Ալեն Սիմոնյանը Լուիջի Դի Մայոյի հետ քննարկել է Իտալիա-Հայաստան երկկողմ հարաբերությունները

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին
Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին:
Տեղեկությունը հայտնում են Ազգային ժողովից։
Председатель Национального Собрания Армении Ален Симонян принял министра иностранных дел и международного сотрудничества Италии Луиджи Ди Майо (3 апреля 2022). Еревaн
Հանդիպմանը փոխադարձաբար կարևորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբևեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին ևդրա հետևանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի:
1 / 2

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին

2 / 2

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին

Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իրիտալացի գործընկերոջն ու հույս հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կկայանա։
Ավելի վաղ դի Մայոն հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։