Հռոմի պապը մտածում է Կիև այցելելու առաջարկի մասին

Հռոմի պապ
Մարտի կեսերին Ֆրանցիսկոս պապին նամակ է գրել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, նա Հայրապետին հրավիրել է Ուկրաինայի մայրաքաղաք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ դիտարկում է Կիև մեկնելու առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է Ansa գործակալությունը։
«Այո, այն սեղանին է»,-ասել է նա լրագրողներին պապական ինքնաթիռում, որը շաբաթ օրը ժամանել է Մալթա։
«Անիմաստ կոտորած» է. Հռոմի պապը` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Մարտի կեսերին Ֆրանցիսկոս պապը նամակ էր ստացել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից, որը նրան հրավիրել էր Ուկրաինայի մայրաքաղաք: Նման ճանապարհորդություն կատարելու անհնարինության դեպքում քաղաքապետը Ֆրանցիսկոս պապին առաջարկել է մասնակցել Վատիկանի և Կիևի միջև հատուկ տեսակոնֆերանսին:
Ռուսիո պատրիարքն ու Հռոմի պապը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը