ՀՀ նախագահն այցելել է Եռաբլուր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (2 ապրիլի, 2022թ)․ Երևան
Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (2 ապրիլի, 2022թ)․ Երևան
Նշենք, որ ավելի վաղ Եռաբլուր էր այցելել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա մարտերի ընթացքում հայկական կողմն ավելի քան 100 զոհ տվեց: