ԱՄՆ նախագահը ննջե՞լ է պաշտոնական միջոցառման ժամանակ. տեսանյութ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը USS Delaware արագընթաց սուզանավի շահագործման արարողության ժամանակ (2 ապրիլի, 2022թ)․ Ուիլմինգթոն
Տեսագրությունում երևում է, որ ԱՄՆ ղեկավարը գրեթե կես րոպե չի բացում աչքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ում միջուկային սուզանավը շահագործման հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ ներկաները նկատել են, որ նախագահ Ջո Բայդենը փակել է աչքերը ու չի արձագանքում տեղի ունեցողին։
ԱՄՆ նախագահը շուրջ 30 վայրկյան կանգնել է փակ աչքերով, իսկ այդ ժամանակ Ուիլմինգթոն նավահանգստի ամբողջ տարածքում հանդիսավոր համազարկեր են թնդացել։
Տեսագրությունում երևում է, որ պետության ղեկավարի գրեթե կես րոպե զինվորական ողջույնի դիրքով` ձեռքը ճակատին դրած, անշարժ կանգնած է, ապա թարթում է աչքերն ու շարժում ձեռքը։
«Գրեթե անհնար է կանգնեցնել». Բայդենը` ռուսական «Կինժալ» հրթիռի մասին
Արարողության մասնակից զինվորականներն ու նավատորմի անդամները ևս զինվորական ողջույն են տալիս, բայց, ի տարբերություն ԱՄՆ նախագահի, բաց աչքերով։
Նման կոչ չի արել. Բայդենն ինքն իրեն հերքում է