ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. 4 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ, որին մասնակցում է 21 երկրի ներկայացուցիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Ապրիլի 2-ին կայանալիք եզրափակիչում ոսկե մեդալի համար կպայքարեն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Եզրափակիչում Բազեյանը կմրցի Ղրղզստանի, իսկ մեր մյուս մարզիկները` Սերբիայի ներկայացուցիչների հետ: