Ընթացիկ պայմաններում ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունն անհնար է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ. Արխիվային լուսանկար
Դիվանագետը մատնանշել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական մատակարարումներն Ուկրաինային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունն ընթացիկ պայմաններում անհնար է, իմաստ չունի անգամ խոսել շփումների վերսկսման մասին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը:
«ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունն այսօրվա պայմաններում անհնար է։ Գործնական համագործակցությունը, որը կառուցվել է տարիներ շարունակ, դաշինքը վաղուց փլուզել է։ Այդ ֆոնին ՆԱՏՕ-ի հետ շփումների վերսկսման պայմանների մասին նույնիսկ տեսականորեն խոսք լինել չի կարող», - ասել է Կոբրինեցը՝ հիշեցնելով վերջին տարիներին Բրյուսելից ռուս դիվանագետների արտաքսման մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։