ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն կոչ է անում պաշտպանել Արցախի բնակչությանը և մշակութային ժառանգությունը: Նա իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է արել և Դադիվանքի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ լուսանկար հրապարակել:
«Մինչ միջազգային հանրությունը լիովին ներգրավված է Ուկրաինայում տիրող իրավիճակի մեջ, ես ևս մեկ անգամ խնդրում եմ Ֆրանսիայի կառավարությանը, Եվրոպական միությանը և ՅՈւՆԵՍԿՕ-ին միջամտել և պաշտպանել հայ բնակչությանը, մշակութային ժառանգությունը»,- գրել է Վալերի Բուայեն:
Հիշեցնենք, որ Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, իսկ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին նա Ֆրանսիայի Սենատին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վերաբերյալ օրինագիծը։
Վերջինս, ի դեպ, ընդունվեց սենատի կողմից, բայց Ֆրանսիայի կառավարության հավանությանը չարժանացավ։