Ուկրաինայի միջուկային օբյեկտները հարձակումների չեն ենթարկվում․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն

Գործակալության գլխավոր տնօրենն ասել է, որ ՄԱԳԱՏԷ–ն կանի ամեն հնարավոր բան՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումները կանխելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Միջուկային օբյեկտները որևէ հարձակման թիրախ չեն հանդիսանում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին CNN-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է Գրոսսին` միջուկային ռեակտորին որևէ հարված հասցնելը շատ քիչ հավանական սցենար է համարվում:
«Միջուկային օբյեկտին ցանկացած հարված հակասում է միջազգային իրավունքին․․․ մենք ամեն հնարավոր բան կանենք այդպիսի դեպքերը կանխելու համար»,-ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։
Գրոսսին այսօր Կալինինգրադում հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, ի թիվս այլ հարցերի` քննարկել Չեռնոբիլի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:
Միջուկային հակամարտության հեռանկարը կրկին «հնարավոր է» դարձել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Այս շաբաթ ավելի վաղ Գրոսսին այցելել էր Ուկրաինա, որտեղ բանակցություններ էր վարել ուկրաինացի պաշտոնյաների հետ և այցելել Հարավ-ուկրաինական ԱԷԿ: Բանակցությունների ընթացքում խոսվել է Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին ՄԱԳԱՏԷ-ին Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման համար օգնություն ցուցաբերելու մասին։