Ռուսները եվրոպական գինիները կարող են փոխարինել տեղականով և հայկականով

Գինի. Արխիվային լուսանկար
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի բարձրորակ գինիները կարող են մրցակցել ցանկացած այլ երկրի գինիների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Մատակարարումների սահմանափակումների և ուշացման պայմաններում ռուսաստանցիները իտալական, իսպանական կամ ֆրանսիական գինիները կարող են փոխարինել հայրենական, ինչպես նաև Հայաստանի, Հունաստանի, Չիլիի, Արգենտինայի, Թուրքիայի և Սերբիայի գինիներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Fort գինեգործական ընկերության ներմուծման գծով տնօրեն Դարյա Սոլոգուբը:
Փորձագետի խոսքով՝ վերջին 5 տարվա ընթացքում հայկական գինիների որակը զգալիորեն բարձրացել է։ Սակայն Հայաստանում բարձրորակ գինիների արտադրությունն առայժմ կրաֆտային բնույթ է կրում։
Սոլոգուբի կարծիքով` Ռուսաստանում սպառողներին կարող է նաև դուր գալ սերբ գինեգործների` շշերի արտաքին ձևավորման և վառ անունների նկատմամբ ստեղծագործական մոտեցումը: Սերբական գինիներն առայժմ զգալիորեն ավելի թանկ են եվրոպական անալոգներին, սակայն շուկան ակտիվորեն փոխվում է դեպի հավասարություն:
Փորձագետը նշել է, որ Չիլին և Արգենտինան այժմ էլ հնարավորություն ունեն իրենց տեղն ունենալ ռուսական շուկայում: Այդ տարածաշրջանների գինիները համաշխարհային գինու ինդուստրիայում առանձնանում են առավել մեծ ժողովրդականություն վայելող ոճով՝ Պինո Նուար, Ալբարինյո, Սովինյոն Բլան սորտի, ինչպես նաև բնական գինիներ (առանց ծծմբի ավելացման):