Ռուսաստանի ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ. ՌԴ ՊՆ ամփոփագիրը

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի -Sputnik. Ռուսաստանի ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ մարտական տեխնիկայի կենտրոնացման 10 շրջան։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում եմ՝ երեք հրամանատարական կետ, համազարկային կրակի երեք ռեակտիվ համակարգ, «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր, C-300 զենիթահրթիռային համալիրի լուսավորության և ուղղորդման ռադիոլոկատոր, ինչպես նաև մարտական տեխնիկայի կենտրոնացման 10 շրջան ու ԶՈւ - ի 16 հենակետեր», - ասել է նա:
Նա նաև նշել է, որ ՌԴ-ի զինված ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության զենքի օգնությամբ ոչնչացվել է Ուկրաինայի վեց ռազմական օբյեկտ, այդ թվում՝ զինամթերքի հինգ պահեստ:
Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 124 Ուկրաինական ինքնաթիռ և 81 ուղղաթիռ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։