Ռուսաստանի ԱՆ–ն գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին նազալային պատվաստանյութը

Նազալային պատվաստանյութը, ինչպես «Սպուտնիկ V»-ն, պետք է ստանալ երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման համար գրանցել է աշխարհում առաջին նազալային պատվաստանյութը, հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի նազալային ձևը նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար։ Այն մշակել է Գամալեայի անվան կենտրոնում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նազալային պատվաստանյութը, ինչպես «Սպուտնիկ V»-ն, պետք է կիրառել երկու անգամ` քթի խոռոչ լցնելով երեք շաբաթ ընդմիջումով։
Բժիշկը պարզաբանել է` ինչ սկզբունքով է աշխատում COVID-19-ի դեմ նազալային պատվաստանյութը
Նշվում է նաև, որ այս փուլում պատվաստանյութի կիրառումը թույլատրված է 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։