Մալխաս Ամոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հրաչյա Պողոսյանը և Ռուդիկ Մկրտչյանը նույնպես կիսաեզրափակիչում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ հայ ըմբիշները շարունակում են փայլուն ելույթներ ունենալ։ Առաջնության կայքից տեղեկանում ենք, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը 6:5 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշ Սանան Սուլեյմանովին` դուրս գալով կիսաեզրափակիչ:
Իսկ ահա 63 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հրաչյա Պողոսյանը 9։0 հաշվով հաղթանակ տարավ Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսիի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվելուց հետո 6:5 հաշվով հաղթեց Ուրկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանին։ Ռուդիկ Մկրտչյանը նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկել է ապրիլի 1-ին: