Լեռնային Ղարաբաղում կայունության հարցի շուրջ Պուտին-Փաշինյան զրույց է կայացել

Սա վերջին օրերին Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում կայունության հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։
Վերահաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի և 2021–ի հունվարի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 31-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի հետ։ Եռակողմ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, հատուկ շեշտադրվել էր տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծումը:
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ադրբեջանցիների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը
Ի դեպ, ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան–Ալիև հանդիպում։