Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան

Իտալիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի ՀՀ նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան` քննարկելու ուկրաինական ճգնաժամն ու էներգետիկ համագործակցությունը: Իտալիայի արգործնախարարության կայքում նշված է, որ ուղևորությունը կսկսվի շաբաթ օրը դեպի Բաքու և կավարտվի կիրակի` Երևանում։
Իտալիայի արտաքին գործերի նախարարը մտադիր է հանդիպել երկու հանրապետությունների բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահների հետ:
Երևանում բանակցությունների առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։ Բաքու այցի ժամանակ էլ քննարկում կլինի էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
Նշվում է նաև, որ Դի Մայոն մտադիր է քննարկել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հարցը։