ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ղրիմի Հանրապետության օրերը Հայաստանում կանցկացվեն ապրիլի սկզբին, հայտնել է ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, տարածաշրջանի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։
«Առաջիկա օրերին, արդեն երկուշաբթի օրվանից, Հայաստանում Ղրիմի օրեր կանցկացնենք։ Մեզ սպասում են այնտեղ, հասարակությունն այնտեղի հետաքրքրված է Ղրիմում տեղի ունեցող ամեն ինչով։ Հայաստանի և Ղրիմի բիզնեսի հանդիպումներ կկայանան, հանդիպումներ տեղի կունենան նաև հանրության հետ, կլինեն գիտաժողովներ», – «Ռոսիա սեգոդյնա» ՄՏԳ–ի մամուլի կենտրոնում ասաց Մուրադովը։
Բացի այդ, ըստ նրա, ելույթներ կունենան Ղրիմի ստեղծագործական կոլեկտիվները։
2014 թվականին անցկացրած հանրաքվեից և Ռուսաստանին Ղրիմի ու Սևաստոպոլի վերամիավորումից հետո Ուկրաինան և արևմտյան պետությունները ՌԴ–ի, ռուս գործարարների և քաղաքական գործիչների, ինչպես նաև Ղրիմ այցելած օտարերկրյա հյուրերի և ընկերությունների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել։