ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Հայաստան, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ժամանել է Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռաուն հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Այցը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը: Մինչ այս մարտի 30-ին նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում։