Բելգորոդում 3 ձեռնարկություն է տուժել. Հովակիմյանը մանրամասներ է հայտնել

Բելգորոդ
Գնդակոծության պատճառով բեկորները մինչև աշխատասենյակներ են հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում, «Սեվերնի» արդյունաբերական պարկի տարածքում գտնվող «Տեխսապֆիր» ՍՊԸ-ի շենքին բեկորներ են դիպել, վնասել մասնաշենքը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ձեռնարկության ղեկավար Ավագ Հովակիմյանը։
«Բեկորները մինչև աշխատասենյակներ են հասել, կոտրել ապակիներն ու մոնիտորները»,– ասել է նա։
Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել է Բելգորոդի տպարանի ներկայացուցիչը, իրենց ձեռնարկությունը օդից է գնդակոծվել: Կոտրվել են պատուհանները, վնասվել են սարքավորումները, իրավաբանը հրաշքով է փրկվել, քանի որ այդ պահին սուրճի համար դուրս է եկել տարածքից։
Հովակիմյանը պարզաբանել է, որ «Տեխսապֆիր» ՍՊԸ-ն հենց այդ տպարանի դիմաց է ։ Նրա խոսքով ՝ սարքավորումներն «առանձնապես չեն տուժել», բայց արտադրական գիծը կանգ է առել։ Ընկերությունը զբաղվում է սինթետիկ շափյուղայի արտադրությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանքով, որոնք ցածր թռիչքով մտել են Ռուսաստանի օդային տարածք։