Arm High Tech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2019 թվականից հետո առաջին անգամ։ Այս անգամ ցուցահանդեսին ավելի քիչ օտարերկրյա ընկերություններ են ժամանել (չնայած կան ընկերություններ Գերմանիայից և այլ երկրներից), փոխարենը բազմաթիվ հայկական տեխնոլոգիաներ են ներկայացված։
Ցուցադրված են ավանդական սպառազինության (հրաձգային զենքի, ականանետերի, արկերի) ոչ բոլոր արտադրողները, փոխարենը մեծ ծավալով ներկայացված են նոր տեխնոլոգիաները․ ընդլայնվել է ԱԹՍ-ների ցուցադրությունը (ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային), բայց ոչ միայն։
Ներկայացվել են անօդաչու զրահափոխադրիչներ, զինվոր-ռոբոտներ, շարժական ՀԿՌՀ, ղեկավարվող ռումբ, ինչպես նաև տեղանքի սքանավորման և օբյեկտների ճանաչման նոր համակարգեր։ Լայնորեն ներկայացված է նաև ռուսական սպառազինությունը, այս անգամ՝ օրինակների և մանրակերտերի տեսքով։