Արևմուտքն ավազակի պես խլում է ռուսական սեփականությունը, այդ թվում՝ մասնավոր. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Ռուսական ընկերությունների ազգայնացման գաղափարը ոչ մի լավ բան չի խոստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Արևմուտքում այժմ տեղի է ունենում ռուսական սեփականության ավազակային խլում, այդ թվում՝ մասնավոր սեփականության։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Զանգվածային ուղղվածություն կա` կապված սեփականությունը խլելու հետ, բացարձակապես օրինական սեփականության։ Սա սեփականության ավազակային օտարում է։ Միջոցներ են հեռացնում բանկային հաշիվներից՝ մասնավոր սեփականությունից։ Մենք տեսնում ենք նաև միանգամայն ավազակային գործողություններ մեր ռեզերվների նկատմամբ, ինչի մասին, ըստ էության, ասել է նախագահ Պուտինը։ Դա նույնպես անօրինական է։ Եթե հիմա դրան ավելացվի ազգայնացման մշակումը, ապա, իհարկե, դա ոչ մի լավ տեղ չի տանի», - ասել է նա լրագրողներին։
ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ ԳԴՀ Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» «դուստրերի» ազգայնացման հարցը։ Կրեմլում անընդունելի են համարում Գերմանիայում այդ հարցի քննարկումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։