Ապրիլի 2-ից գործարկվող նոր և առանձին երթուղիների ուղեգծերում փոփոխություններ կան

Նոր երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ապրիլի 2-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 10 և 21 երթուղիներին կփոխարինեն համապատասխանաբար համար 16 և 30 ավտոբուսային երթուղիները, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Համար 15 միկրոավտոբուսային երթուղուն կփոխարինի համար 17 ավտոբուսային երթուղին, որը կսպասարկվի «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով:
Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 12, 11 և 10 միավոր մեքենաներով։
Իսկ թե ինչ ուղեգծով են իրականացվելու երթուղիները` կարող եք մանրամասներն իմանալ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցը կհիմնանորոգվի. առանձին ուղղություններ կփակվեն
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` ապրիլի 4-ից կշահագործվի ավտոբուսի 3 երթուղի, ինչից հետո պլանավորվում է ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին ևս 3-4 երթուղի շահագործել։
Այս պահին քաղաքապետարանում բանակցություններ են ընթանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցների հաշվին 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար, սակայն դրանք հնարավոր է ավելի քիչ լինեն, քանի որ գները մի փոքր բարձրացել են։
Պլանավորվում է, որ 2 շաբաթում ունենալ ստորագրված պայմանագիր, դեկտեմբերին կամ 2023 թվականի հունվարին 100 հատ ավտոբուս կլինի Երևանում։ 2022 թվականի բյուջեով նախատեսված է ձեռք բերել նաև տրոլեյբուսներ։