ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին ԱԻ նախարարի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Փիլոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնել էր 2020 թ. նոյեմբերի 20-ին, իսկ 2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։
Մարտի 31-ին նա 2 ամսով կալանավորվեց. մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։