Աջակցում ենք Երևանի և Բաքվի երկխոսության նախաձեռնությունները. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ նախագահ Զբիգնև Ռաու
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մտահոգված է, որ իրավիճակը տարածաշրջանում մնում է անկայուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Այս մասին ԵԱՀԿ նախագահ Զբիգնև Ռաուն հայտարարեց Երևանում՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Իրական երկխոսությունը չափազանց կարևոր է վստահության և դեէսկալացիայի առաջխաղացման համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին բարեխղճորեն ներգրավվել բանակցություններին` բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար։ Հուսով ենք, որ կարող է առաջընթաց արձանագրվել, մասնավորապես, հրատապ հումանիտար հարցերում»,– նշեց Ռաուն։
Նրա իր մտահոգությունը հայտնեց տարածաշրջանում իրավիճակի անկայուն մնալու վերաբերյալ ու նշեց, որ ԵԱՀԿ–ն պատրաստ է ընդլայնել իր ներկայություն Հայաստանում և մեծացնել նրա ներգրավվածությունը կառույցում։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունք էր ներկայացրել մարտի 14-ին։