«Transavia» ավիաընկերությունը Փարիզ - Երևան - Փարիզ թռիչքներ կիրականացնի

Փարիզ
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. «Transavia» ավիաընկերությունը ապրիլի 23-ից Փարիզ (Օռլի) - Երևան - Փարիզ (Օռլի) երթուղով չվերթեր կիրականացնի։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին»,– նշված է հաղորդագրությունում:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար պետք է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
«Red Wings» ավիաընկերությունը սկսել է Նիժնի Նովգորոդից Երևան չվերթեր իրականացնել