Ռուսաստանի ԱԻՆ–ը հայաստանյան գործընկերոջը փրկարարական սարքավորումներ և 3 մեքենա է նվիրել

Ռուսաստանի ԱԻՆ–ը հայաստանյան գործընկերոջը փրկարարական սարքավորումներ և 3 մեքենա է նվիրել
Ռուսաստանի ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովն այսօր ԱԻՆ է այցելել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայաստանյան գործընկերոջը հումանիտար աջակցություն է փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ Ռուսաստանի ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորած պատվիրակությունն այսօր ԱԻՆ է այցելել։
1 / 3

Ռուսաստանի ԱԻՆ–ը հայաստանյան գործընկերոջը փրկարարական սարքավորումներ և 3 մեքենա է նվիրել

2 / 3

Ռուսաստանի ԱԻՆ–ը հայաստանյան գործընկերոջը փրկարարական սարքավորումներ և 3 մեքենա է նվիրել

3 / 3

Ռուսաստանի ԱԻՆ–ը հայաստանյան գործընկերոջը փրկարարական սարքավորումներ և 3 մեքենա է նվիրել

ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները շեշտել են երկու երկրների նախարարությունների սերտ գործակցության կարևորությունը, տրամադրված աջակցությունը համարել խորհրդանշական՝ նշելով, որ ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք` Սոլովյովը Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն փոխանցելու նպատակով։ Քննարկվել էին «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տարածքում բազմաֆունկցիոնալ անգարային համալիրի կառուցման ծրագրի ընթացքը, ինչպես նաև կենտրոնի հետագա զարգացմանն ուղղված համագործակցության հեռանկարները:
Գերազանց աշխատեցիք. ՀԿԵ-ն և ԱԻՆ-ը համատեղ վարժանք են անցկացրել երկաթուղային տրանսպորտում