ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի միջոցներն այսօր Իզյում քաղաքից 30 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում խոցել են ուկրաինական ՄԻ-24 ուղղաթիռը, ինչպես նաև չորս ԱԹՍ-ներ Թամարինո, Լիսիչանսկ և Վոլնովախ բնակավայրերի շրջաններում։
Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 124 ինքնաթիռ և 80 ուղղաթիռ, 345 ԱԹՍ, 1826 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 195 կայանք, դաշտային հրետանու և ականանետների 766 սարքավորում, ինչպես նաև 1704 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Գեներալի խոսքով՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի աշխարհազորայինները շարունակում են առաջխաղացումը Դոնբասում, մեկ օրում ոչնչացվել է 90 ուկրաինացի մարտիկ:
ԴԺՀ-ի աշխարհազորը վերահսկողություն է սահմանել Նովոբախմուտովկա բնակավայրի մի մասի նկատմամբ: Ներկայումս մարտեր են ընթանում Նովոսելովկա երկրորդ բնակավայրի ծայրամասում:
«Մեկ օրում ոչնչացվել են ավելի քան 50 ազգայնականներ, 1 տանկ, 4 ՀՄՄ, զինամթերքի դաշտային պահեստ, ինչպես նաև վառելիք լիցքավորող 5 ավտոմոբիլներից բաղկացած շարասյուն»,- հայտարարել է Կոնաշենկովը:
ԴԺՀ-ի զորքերը երկու Մի-8 ուղղաթիռ են խոցել, որոնք փորձել ենք Մարիուպոլից դուրս բերել «Ազով» ազգայնական գնդի հրամանատարներին (որի մարտիկների դեմ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել):
Գեներալի խոսքով, մարտի 31-ի առավոտյան Կիևի վարչակարգը փորձել է Մարիուպոլից տարհանում իրականացնել ուկրաինացի ազգայնականների «Ազով» գնդի հրամանատարական կազմի երկու Մի-8 ուղղաթիռներով։