ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով ևս 13 ֆիզիկական անձանց և 21 կազմակերպություն: Նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:
Նոր սահմանափակող միջոցները կապված են կիբեռտարածքում Ռուսաստանի գործողությունների հետ։
Թե կոնկրետ ինչն է պատճառը, որ այդ մարդիկ և ընկերությունները հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, չի հստակեցվում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 36–րդ օրը։