Պետք է ձգտել, որ հայերենն էլ ներառվի ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուների ցանկում. Միրզոյան

Ալեքսանդր Միրզոյան
Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի անդամը մեկնաբանել է ռուսերենը ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուների ցանկում ներառելու որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) գործկոմի անդամ Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ պետք է հասնել նրան, որ հայերենը ներառվի ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուների ցանկում: Նա այդ մասին ասել է Metaratings.ru–ին։
«Ռուսերենն այսօր ընդունել են որպես պաշտոնական լեզու, իսկ հայերենը՝ ոչ։ Պետք է ձգտել, որ հայերենն էլ ճանաչվի որպես ՖԻՖԱ–ի պաշտոնական լեզու», - ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ռուսերենը համաշխարհային ֆուտբոլային կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է ճանաչվել ՖԻՖԱ-ի կոնգրեսի նիստում: