ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Նախիջևանի ինքնավար մարզում միջնակարգ դպրոցի շենք է փլուզվել, կան զոհեր և վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ տեղում աշխատում են փրկարարները, որոնք փորձում են փլատակների տակից դուրս բերել մարդկանց։
Նախիջևանի կենտրոնական հիվանդանոցի տվյալներով՝ փլուզման հետևանքով զոհվել է երեք մարդ։