ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Կառավարվող ռումբն ու շարժական ՀԿՌՀ -ն ներկայացված են Երևանում անցկացվող ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայկական «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը հայտնեց, որ կառավարվող արկը նետվում է անօդաչու թռչող սարքից և անկման ժամանակ օպտիկայի օգնությամբ նշանառության տակ է առնում թիրախը։
Arm High Tech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում UAV Labs և Locator ընկերությունների պաշտպանական մշակումները
© Sputnik / Aram Nersesyan
Փոքրաչափ արկը մշակվել ու փորձարկվել է հինգ տարվա ընթացքում։ Նրանք 1200 մ բարձրությունից հասել են 100%-անոց ճշգրտության (մինչև երեք մետր ճշգրտությամբ): Նախագիծը ստեղծվել է UAV Labs ընկերության հետ սերտ համագործակցությամբ:
Համազարկային կրակի փոքր ռեակտիվ համակարգը մշակվել է հայկական «Արսենալ» ընկերության կողմից՝ «Լոկատորի» էլեկտրոնիկայի համալիրով։ Ամենագնացի հարթակում հրթիռային համակարգը թույլ է տալիս ռեակտիվ համակարգեր կիրառել դժվար հասանելի շրջաններում։
Arm High Tech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում Arsenal և Locator ընկերությունների պաշտպանական մշակումները
© Sputnik / Aram Nersesyan
Ավտոմատացման միջոցների կիրառումը թույլ է տալիս նվազեցնել մարտական խնդրի կատարման և դիրքի փոփոխության ժամանակը։ Ամենագնացի հարթակը բարձրացնում է լեռնային տեղանքի պայմաններում անցողիկությունը և օգտագործման հնարավորությունը:
Երկու մոդելներն էլ առաջին անգամ են ցուցադրվում, միայն դրանց մակետներն են ցուցադրվել։
Arm High Tech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում Arsenal և Locator ընկերությունների պաշտպանական մշակումները
© Sputnik / Aram Nersesyan
Arm High Tech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսն անցկացվում է մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Այնտեղ ներկայացված են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մշակումները: