Հարավային Օսեթիայի` ՌԴ կազմ մտնելու հայտարարության շուրջ որևէ քայլ չի ձեռնարկվում. Պեսկով

Հարավային Օսեթիայի ղեկավար Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունն առաջիկայում իրավաբանական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի կազմ մտնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կրեմլում ոչ մի գործողություն ( այդ թվում՝ իրավաբանական) չեն ձեռնարկում Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովի՝ ՌԴ-ին միանալու հանրաքվեի ծրագրերի մասին հայտարարության հետ կապված։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել, մենք այդ առումով ոչ մի իրավաբանական կամ այլ գործողություններ չենք ձեռնարկել, բայց միաժամանակ տվյալ դեպքում խոսքը Հարավային Օսեթիայի ժողովրդի կարծիքի արտահայտման մասին է, և մենք հարգանքով ենք վերաբերում դրան»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունն առաջիկայում իրավաբանական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի կազմ մտնելու համար:
Հարավային Օսեթիան ուզում է ընդգրկվել Ռուսաստանի կազմում
Բիբիլովը նշել էր, որ այդ «ռազմավարական նպատակը» կյանքի կոչելու հնարավորությունը եղել է դեռ 2014 թվականին, երբ Ղրիմը հանրաքվեի արդյունքներով վերամիավորվեց ՌԴ-ի հետ: Բիբիլովի խոսքով՝ Հարավային և Հյուսիսային Օսեթիաների միավորման դեպքում միասնական սուբյեկտը կարող է կոչվել Օսեթիա-Ալանիա։