ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Գերմանիան Ուկրաինայում սեփական ռազմակենսաբանական ծրագիրն է իրականացրել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել Է ՄԱԿ-ի ժնևյան բաժնին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը զինաթափման հարցերով համաժողովի լիագումար նիստում։
Նա ներկայացրել է իր խոսքերը հաստատող փաստաղթղթեր։
«Տեղին է նշել, որ փաստաթղթերը հաստատում են Գերմանիայում սեփական ռազմակենսաբանական ծրագրի իրականացման փաստը», - ասել է նա:
Գատիլովի խոսքով՝ գերմանական ծրագրի նպատակն էր Արևելյան Եվրոպայի պայմաններում ուսումնասիրել մահացու վտանգավոր հիվանդությունները, որոնցից է Կոնգո-Ղրիմյան տենդը:
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Գերմանիայի գործողությունները նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան ԱՄՆ-ի կենսաբանական փորձարկումները, և մանրամասն ուսումնասիրություն է անհրաժեշտ: