ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ռուսերենը սահմանեց որպես կազմակերպության պաշտոնական լեզու:
Որոշումը կայացվել է ՖԻՖԱ-ի կոնգրեսի նիստում, որն ընթանում է Դոհայում (Կատար):
Հիշեցնենք` ՖԻՖԱ-ի ղեկավարությունն առաջարկել էր ցուցակում ավելացնել ռուսերենը, արաբերենը և պորտուգալերենը, որոնցով խոսում են աշխարհի անդամ ասոցիացիաներում, որպեսզի ավելի ներկայացուցչական մոտեցում ցուցաբերեն:
ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն` կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, իսպաներենը, ֆրանսերենը և գերմաներենը: