Ավստրալիայում ուղղաթիռ է կործանվել, որում 5 մարդ է եղել

Մելբուրն քաղաքը
Ուղղաթիռի ուղևորների և օդաչուի ճակատագիրն անհայտ է, քանի որ փրկարարները չեն կարողանում հասնել աղետի վայր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի -Sputnik. Ավստրալիայի հարավում այսօր ուղղաթիռ է կործանվել, որում 5 մարդ է եղել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Վիկտորիա նահանգում ՝ Դիսապոյնթմենթ լեռան մոտ, Մելբուրնից մոտ 80 կմ հյուսիս:
Ինչպես հայտնել է Վիկտորիայի ոստիկանությունը, ուղղաթիռում չորս ուղևոր և մեկ օդաչու է եղել։ Նրանց վիճակի մասին տեղեկություն չկա: Իրավապահներն առայժմ հայտնաբերել են միայն ընկած ուղղաթիռի բեկորները։
Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, սակայն գործը զգալիորեն դժվարացնում են վատ եղանակային պայմանները: