Ամերիկացիներն անձնագիր ստանալիս կկարողանան ընտրել 3-րդ սեռը՝ «X» տարբերակը

ԱՄՆ անձնագիր. Արխիվային լուսանկար
Պետքարտուղարի խոսքով՝ հաջորդ տարի արդեն նման հնարավորություն կընձեռվի ոչ միայն անձնագիր, այլև այլ փաստաթղթեր ստանալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱՄՆ բոլոր քաղաքացիներն ապրիլի 11-ից հնարավորություն կունենան անձնագիր ստանալիս ընտրել երեք սեռերից մեկը, ներառյալ ոչ սովորական «X» տարբերակը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել Է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Բարեփոխումների մասին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր դեռևս անցյալ տարվա ամռանը, իսկ աշնանն արդեն առաջին անձնագիրն էր հանձնել՝ սեռի վերաբերյալ «X» նշումով:
«Ապրիլի 11-ից սկսած՝ ԱՄՆ քաղաքացիները կկարողանան «X»-ը որպես սեռային նույնականացում ընտրել իրենց ամերիկյան անձնագրի համար դիմելիս» - ասել է Բլինկենը։