ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսական Առաջին ալիքը հերքում է լուրն այն մասին, թե «Жить здорово!» հաղորդումը փակվում է։
Super–ը, հղում անելով հեռուստաընկերության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ հաղորդումը ժամանակավորապես է հանվել եթերից։
««Жить здорово!» հաղորդումը չի փակվի, ինչպես նաև մյուս ժամանցային ծրագրերը։ Հեռուստաալիքի ցանցը վերափոխվել է, քանի որ ավելի մեծ ուշադրություն է հատկացվում հասարակական-քաղաքական իրադարձություններին։ Նախագծի փակման մասին խոսք չկա», - ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ելենա Մալիշևան հավաքել է իր աշխատակիցներին և հայտնել, որ հաղորդումը փակվում է։ Ասել է, որ «Жить здорово!»–ն մոտավորապես մինչև սեպտեմբեր չի թողարկվի, հետո էլ, ամենայն հավանականությամբ, եթեր չի վերադառնա։
Նշենք, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Առաջին ալիքի ղեկավարությունը դադարեցրել է ժամանցային ծրագրերի թողարկումը, և այժմ Եթեր են դուրս գալիս հիմնականում տեղեկատվական հաղորդումներ:
Եթերից անհետացել են նաև «Պոզներ» և «Երեկոյան Ուրգանտ» հաղորդումները։