Շանթ Սարգսյանը շախմատի Եվրոպայի անհատական մրցաշարի առաջատարներից է

Շանթ Սարգսյան. Արխիվային լուսանկար
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը հաղթանակ տոնեց ու 3 հնարավորից 3 միավորով առաջատարների շարքում է:
2,5-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը: 2-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 1,5, Էմին Օհանյանը` 1 միավոր:
Շախմատի միջազգային ֆեդերացիան 6 ամսով որակազրկել է ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինին
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:
Մրցաշարը մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: