«Պանցիր» մարտական մեքենայի հաշվարկը ժամանակին հայտնաբերել է Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչու սարքը, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
ԱԹՍ–ի հարվածը պաշտպանական օբյեկտին կասեցվել է։ Մեկ հրթիռ արձակելով՝ «Պանցիրը» ոչնչացրել է թիրախը։
Տեսանյութում երևում է «Պանցիրի» աշխատանքը. հրթիռի արձակումն ու 30 մմ թնդանոթներից արձակած կրակը։ Կադրերում ցուցադրվում են նաև ուկրաիանական անօդաչուի բեկորները։
Նման ԱԹՍ–ն կարող է 82 մմ տրամաչափի ականներ կրել։