ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջուկային գործարքի, Ուկրաինայի խնդիրները

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հանդիպման ժամանակ (6 հոկտեմբերի, 2021թ)․ Մոսկվա. Արխիվային լուսանկար
Կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը բոլոր հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Չինաստանում հանդիպած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են իրադրությունը Ուկրաինայում և Աֆղանստանում, հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հանգուցային խնդիրների շուրջ՝ կենտրոնանալով Ուկրաինայում և Աֆղանստանում իրադրության զարգացման վրա: Մեծ ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին», - ասված է հայտարարության մեջ:
Նախարարները նաև պայմանավորվել են շարունակել պարբերական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։
ՌԴ և Իրանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանում՝ Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ համաժողովի ընթացքում: