Պապիկյանն ու Սիդորովը տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը Հայաստան է եկել «ԱրմՀայՏեք» ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր են քննարկել ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ Պապիկյանն այսօր ընդունել է Սիդորովին։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին (30 մարտի, 2022թ)․ Երևան
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին (30 մարտի, 2022թ)․ Երևան
Նշենք, որ Սիդորովը Հայաստանում է գտնվում «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի գործադիր նիստը։