Հունաստանի էներգետիկայի նախարարը հրատապ նիստ է հրավիրել գազի դիմաց ռուբլով վճարելու շուրջ

Խորհրդակցության գլխավոր նպատակը Ռուսաստանից մատակարարումների անջատման դեպքում երկրի գազամատակարարման այլընտրանքային սցենարների գնահատումն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը այսօր հակաճգնաժամային խմբի արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը։
«Շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը այսօր՝ մարտի 30 – ին է հրավիրում հակաճգնաժամային խմբի արտահերթ նիստը, քանի որ մարտի 31-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության վերջնագրի գործողության ժամկետը՝ ռուբլով բնական գազի մատակարարման պայմանագրերի վճարման վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպման նպատակը Ռուսաստանից մատակարարումների անջատման դեպքում երկրի գազամատակարարման այլընտրանքային սցենարների գնահատումն է:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ բարեկամական երկրների հետ գազի դիմաց վճարումներն այսուհետ ռուբլով է իրականացնելու, ԵՄ և ԱՄՆ ռուսական ապրանքներ մատակարարել և իրենց արժույթով վճարումներ ստանալն այլևս իմաստ չունի։ Միևնույն ժամանակ նախատեսվում է անփոփոխ թողնել նախկինում պայմանագրերում արձանագրված ծավալներն ու գները։
Գերմանիան հրաժարվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
ՌԴ–ից նավթի ներմուծումից ԱՄՆ–ի հրաժարվելու ֆոնին նմանատիպ միջոցներ կիրառելու վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ընթանում Գերմանիայում և ԵՄ–ում։ ԳԴՀ–ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այդ միջոցը հետագա հավանական քայլերի մի մաս է, բայց ներկա պահին Բեռլինը անհրաժեշտ է համարում շարունակել ներմուծել ՌԴ–ի էներգակիրները` զուգահեռաբար աշխատելով հետագայում էներգահամակարգի դիվերսիֆիկացման հաշվին դրանից աստիճանաբար հրաժարվելու ուղղությամբ։