Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ձյուն
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Մարտի 30-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Իսկ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Գծանշումները չպետք է վարորդներին շփոթեցնեն և նրանց դարձնեն «տուգանքի մատերիալ». Քեյան