ԵԱՀԿ գործող նախագահը Բաքու է մեկնում. նա նաև Երևան կայցելի

Եվրոպացի քաղաքական գործիչը մտադիր է բանակցություններ վարել Հարավային Կովկասի երեք երկրների բարձրագույն ղեկավարության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն այցով տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է:
Արդեն հայտնել ենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մարտի 30–ին Ռաուն կմեկնի Վրաստան և Ադրբեջան։ Ադրբեջան այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում կլինի վաղը` մարտի 31–ին։
Հայաստանում Ռաուն հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Արցախում իրավիճակի կարգավորման հարցը
Այցը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը: