Արմեն Փամբուխչյանը և Վլադիմիր Սոլովյովը փոխգործակցության ծրագրեր են քննարկել

Սոլովյովը ներկայացրել է հումանիտար օգնության շրջանակներում Հայաստան բերված հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումների և հատուկ ավտոմեքենաների ցանկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարող Արմեն Փամբուխչյանը և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովը փոխգործակցության ծրագրեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի հետ (30 մարտի, 2022թ)․ Երևան
Սոլովյովը Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն փոխանցելու նպատակով: Նա ներկայացրել է հումանիտար օգնության շրջանակներում Հայաստան բերված հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումների և հատուկ ավտոմեքենաների ցանկը:
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի հետ (30 մարտի, 2022թ)․ Երևան
Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով ներդրումը «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» զարգացման և վերազինման աշխատանքներում:
Քննարկվել են «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տարածքում բազմաֆունկցիոնալ անգարային համալիրի կառուցման ծրագրի ընթացքը, ինչպես նաև կենտրոնի հետագա զարգացմանն ուղղված համագործակցության հեռանկարները:
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի հետ (30 մարտի, 2022թ)․ Երևան
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (РАЦГР ) ընդլայնում է վերապատրաստման ծրագրերի աշխարհագրությունը ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մասնագետների հետ հեռավոր մարզային ստորաբաժանումներում։