75 ազդարարումից 70-ը եղել են անանուն. քաղաքացիները սկսել են ավելի քիչ «գործ տալ»

ՀՀ գլխավոր դատախազություն
Քաղաքացիների կողմից տրված ազդարարումներից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Նախորդ տարի ազդարարման համակարգով ստացված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: Այս տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ խոսքը քաղաքացիների ահազանգերի մասին է։
Աբրահամյանի խոսքով` 2021-ի ընթացքում արձանագրվել է ազդարարումների թվի նվազում, սակայն աճել է դրանց հիման վրա քրգործերի հարուցման դեպքերը։
«Մասնավորապես, նախորդ տարի գլխավոր դատախազությունում ստացվել է 75 ազդարարում (2020թ.՝ 140): Դրանցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Արդյունքում 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 2020թ. ազդարարման վարույթով 1 քրեական գործ էր հարուցվել»,– նշում է Աբրահամյանը։
Ըստ նրա` այս տվյալները փաստում են, որ հանցագործությունների վերաբերյալ տվյալների արժանահավատության, փաստարկվածության, կոնկրետության տեսանկյունից արվող ազդարարումների որակական բարելավման միտում կա:
Հիշեցնենք` դեռ 2017-ին «Ազդարարի ինստիտուտի ներդրման մասին» օրինագծի քննարկման ժամանակ շատերը նշում էին, որ սա «գործ տվողի» ինստիտուտ է։
8 բնակարան, 6 ավտոկայանատեղի Երևանում...ՊԵԿ նախկին աշխատակցի գույքը կբռնագանձվի