185 մլն դոլար. Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է

Բաղդադ
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ Իրաքում ապրում են ավելի քան 3200 հայեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է` նախորդ տարի այն կազմել է 185 մլն դոլար։ Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Բաքոյանը կարևորել է Իրաքի անվտանգության հարցը՝ անդրադառնալով վերջերս Էրբիլում տեղի ունեցած հրետակոծությանը:
Խոսելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին՝ Ռուստամ Բաքոյանը հարց է ուղղել գործընկերոջը, թե արդյո՞ք եզդիները կունենան քվոտավորված մանդատներ երկրի խորհրդարանում: Պատգամավորը նշել է, որ Իրաքում ապրում են ավելի քան 3200 հայեր և փաստել է, որ նախորդ տարի Էրբիլում հյուպատոսարանի բացումը շատ կարևոր քայլ էր հայ-իրաքյան հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում:
Դաբան Շադալան էլ իր հերթին հայտնել է, որ Հայաստանը շատ կարևոր երկիր է Իրաքի համար։
Հիշեցնենք, որ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2020-ին արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառությունը Հայաստանի և Իրաքի միջև կազմել է 165 մլն դոլար։