ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Մարտի 29-ի ժամը 10։55-ի դրությամբ Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին, ժամը 14:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:
Ձնահյուսի պատճառով փակված Մ-3 ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքներ
© Photo : official site of MES of RA
Ձնահյուսի հետևանքով փակվել էր մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:
Տեղում աշխատանքներ են իրականացրել փրկարարական խմբերը և «Լոռէ» փրկարարական ջոկատը: