Թուրքիայում ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունները վաղը չեն շարունակվի. NTV Turk

Ռուս–ուկրաինական բանակցություններ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են, պաշտոնական հայտարարություն է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ստամբուլում տեղի ունեցող ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր կավարտվեն, վաղը չեն շարունակվի։ Այս մասին հայտնում է թուրքական NTV Turk հեռուստաընկերության լրագրողը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բանակցությունները տևել են մոտ 4 ժամ, այժմ սպասվում է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակի պաշտոնական հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է 2 օր ընթանային` մարտի 29-30-ը։ Պատվիրակությունները Թուրքիա էին ժամանել մարտի 28-ին։ Հանդիպումը մեկնարկել էր այսօր` մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։